Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 
  • Հաստատելով  օրինաչափությունը

    Հաստատելով օրինաչափությունը

    01.02.2014| 17:30
    5-րդ գումարման Ազգային ժողովի` փետրվարի 3-ին մեկնարկող 5-րդ նստաշրջանից առաջ խորհրդարանական 12 մշտական հանձնաժողովներից 11-ը, բացի Եվրաինտեգրման հանձնաժողովից, նիստեր հրավիրեցին: Բոլոր նիստերն ընթացան նույն սցենարով. դրական եզրակացություն տրվեց կառավարության բոլոր նախագծերին, իսկ պատգամավորների գրեթե բոլոր նախագծերի քննարկումը հետաձգվեց: Եղան նաև արդեն օրինաչափ դարձող բացառություններ. տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, օրինակ, դրական եզրակացություն տվեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի երկու նախագծերին:
  • Սկսելով նորից

    Սկսելով նորից

    01.02.2014| 17:28
    Ոչ իշխանական 4 խմբակցությունները որոշել են Ազգային ժողովի 5-րդ՝ գարնանային նստաշրջանը սկսել այնտեղից, որտեղ ավարտվել էր ձմեռայինը: Նրանք մտադիր են արտահերթ կարգով քառօրյայի օրակարգ մտցնել գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծ: ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» դրա համար մտադիր են նորից ստորագրություններ հավաքել. համաձայն ԱԺ կանոնակարգի` անհրաժեշտ է 44 պատգամավորի ստորագրություն:
  • Զարուհի Փոստանջյանին կարող են զրկել  մանդատից

    Զարուհի Փոստանջյանին կարող են զրկել մանդատից

    24.01.2014| 15:11
    Հաշված օրեր են մնացել Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի մեկնարկին, սակայն այդպես էլ հստակ չէ՝ ինչ է լինելու Թևան Պողոսյանի մանդատի ճակատագիրը: Վերջինս, կարծես, ընդհատակ է անցել, չի ցանկանում որոշակիացնել` հրաժարվո՞ւմ է մանդատից, ինչպես հայտարարել էր, թե՞ մնալու է պատգամավոր, ինչպես շատերն են իրենց կուսակցությունում պնդում:
  • Միքայել Մանուկյանը վերադարձավ ԱԺ

    Միքայել Մանուկյանը վերադարձավ ԱԺ

    15.01.2014| 11:40
    Այսօրվա հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արամայիս Թեմուրի Գրիգորյանի գրանցումը` հիմք ընդունելով նրա` նոտարական կարգով վավերացված ինքնաբացարկի դիմումը:
  • Մի օր ժողովուրդը «փաթթած կունենա » շմայսներին

    Մի օր ժողովուրդը «փաթթած կունենա » շմայսներին

    10.01.2014| 13:53
    Շմայս անունով Առաքել Մովսիսյանը հերթական անգամ փայլել է իր լկտիությամբ: Կայքերից մեկին նա ասել է, թե «փաթթած» ունի բոլորին ու շաղ տվել կեղտոտ բառապաշարի «գոհարները»: Իսկ ո՞վ է առհասարակ, Շմայսը, որ կարծիք է հայտնում բոլորի մասին` յուրօրինակ ոճով ու սեփական անձի ոչնչության բարձունքներից:
  • Եվս մեկ պատգամավոր վայր կդնի մանդատը

    Եվս մեկ պատգամավոր վայր կդնի մանդատը

    29.12.2013| 21:47
    Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վահան Հովհաննիսյանը նշանակվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, նստավայրը՝ Բեռլին:
  • ՀՀԿ-ն կընդունի՞ ընդդիմության ընտրության արդյունքները

    ՀՀԿ-ն կընդունի՞ ընդդիմության ընտրության արդյունքները

    26.12.2013| 17:20
    Խորհրդարանի չորս խմբակցությունները վերստին Սահմանադրական դատարան են դիմելու՝ այս անգամ վիճարկելու հայ-ռուսական պայմանագրերի քվեարկության արդյունքները: Այսօր ԱԺ հաշվիչ հանձնաժողովը նիստ է հրավիրել, որին չեն մասնակցել ոչ միայն հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը, այլև Տաճատ Վարդապետյանը և ՕԵԿ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանը:
  • Ո՞վ է գողը

    Ո՞վ է գողը

    25.12.2013| 14:18
    Աժ-ում պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից որոշ ՀՀԿ-ականների գրանցման քարտերը վերցնելը ՀՀԿ-ն-որակել է իբրև գողություն: Փոստանջյանը քարտերը վերցրել է օրը ցերեկով, հանրապետականների աչքի առաջ, ընդ որում` նաև նրանց քարտերը, ովքեր այդ պահին պատգամավորի կողքին կանգնած էին: Հրապարակված տեսանյութում դա պարզ երևում է: Ուրեմն ի՞նչ գողության մասին է խոսքը:
  • Ընդդիմությունը խաղաքարտ ունի ձեռքում

    Ընդդիմությունը խաղաքարտ ունի ձեռքում

    24.12.2013| 19:44
    ԱԺ երեկվա նիստի նախօրեին քաղաքացիական ակտիվիստները, ընդդիմության համակիրները քննարկում եին, թե ինչպես կարելի է խափանել գազային պայմանագրի քվեարկությունը: Առաջարկներից մեկը նախագահության ամբիոնը գրավելով քվեարկությունը կանխելն էր: Այս կոչի հեղինակները այդ մասին տեղեկացրել էին նաև մի շարք պատգամավորների: Խորհրդարանի ամբիոնը գրավելը ընդդիմության պայքարի մեթոդներից է: Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցությունը այս տարվա ընթացքում մի քանի անգամ գրավել է Գերագույն ռադայի ամբիոնը: Ու, որքան հիշում եմ, պատգամավորներից ոչ մեկը դրա համար դատական պատասխանատվության չի ենթարկվել, ոչ էլ զնդանն է նետվել:
  • Հանրապետական պատգամավորները «ծլկեցին»

    Հանրապետական պատգամավորները «ծլկեցին»

    24.12.2013| 13:39
    Երեկ երբ Ազգային ժողովն ավարտեց քառօրյայի աշխատանքը, ՀՀԿ-ականները դժվար խնդրի առաջ էին կանգնել: Խորհրդարանի շենքից դուրս գալու դժվարությունը, նրանց ստիպում էր այլ մեթոդների դիմել: